A
A
Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀարտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- նշված է հրամանագրում։