Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է կեղծված ընտրությունների մասին

Քաղաքականություն
fbd08764e8fb78d74f59522499cef520

Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը: Նախագահն անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին՝ որպես դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները: Հայ ազգային կոնգրես