A
A
Ոստիկաններն Աֆրիկյանների տուն են եկել մահակներով (տեսանյութ)
Աֆրիկյանների տան ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։ Դրա հետ մեկտեղ այստեղ հայտնվել են նաև ոստիկանները, թեև «Պահպանենք Աֆրիկանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները շուրջ 10 հոգի են։ Նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Չեմ հասկանում՝ 10 հոգու համար 70 ոստիկան եկել, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ ոստիկանները դուբինկաներով են եկել, իսկ թե ինչու են այսքան շատ, հայտնի չէ»։ Նախաձեռնության անդամները հանգիստ են և աշխատում են հնարավորինս զերծ մնալ ոստիկանների հետ շփումից, ոստիկանական մեքենաները գնալով ավելանում են։ Ի դեպ, Աֆրիկյանների շենքի հարակից փողոցներում նույնպես ոստիկաններ են հավաքված։ Այս պահին Աֆրիկյաններ են գալիս նաև կարմիրբերետավորները։