A
A
«Բացի փինից ասֆալտապատում են» (տեսանյութ)
2014 թվականին Գյումրիում ասֆալտապատում իրականացնելու նպատակով կառավարությունը 5-րդ հրատապ ծրագրով մարզերին տրվող գումարներից մոտ 500 միլիոն դրամ հենց այդ նպատակին է ուղղել: Գյումրու քաղաքապետարանն իր բյուջեից ևս գումարներ հատկացրել է: Լալայան, Սպանդարյան, Շիրակացի, Արվելաձե, Կոմիտաս և այլն: Սրանք այն փողոցներն են, որտեղ փողոցաշինական աշխատանքները նոր են մեկնարկել կամ արդեն ավարտվել են: Շիրակացի փողոցում նախորդ տարի իրականացված ասֆալտապատման գործընթացը 2014-ին շարունակվում է: Դիտեք «Ցայգի» տեսանյութը: