Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի բանակի չափ ոստիկան է հավաքվել» (տեսանյութ)

Հասարակություն
5LJVOQHYxu4

«Հայաստանի բանակի չափ այստեղ ոստիկան է հավաքվել մարդկանց ուժով վախեցնելու, ի՞նչ անելու։ Եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են մի 2000 հոգի էլ հավաքվեն, որ ավելի վախենալու լինի, ի՞նչ են ուզում անել էլի, ի՞նչի են ուզում հասնեն»,- իր ներկայությունը Աֆրիկյանների ակումբի մոտ այսպես բացատրեց դերասան Հովհաննես Ազոյանը։ Ինչ վերաբերվում է անգամ այս պահին քանդվող Աֆրիկյանների տանը, դերասանը կարծում է. «Ես գիտեմ, որ սա պատմամշակութային արժեք է և լավ կլինի, որ այն պահպանվի, եթե սա արժեք է ներկայացնում, ինչի՞ են քանդում, նոր բան են ուզում կառուցել՝ թող կառուցեն՝ հինը պահպանելով»։   Այն հարցին, թե ինչ կարծիքի է, որ արդեն 2 օր շարունակ ոստիկանները բախվում են քաղաքացիների հետ և կոպիտ ուժ կիրառում, Հովհաննես Ազոյանը պատասխանեց. «Ես կուզեմ, որ մեր բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիները խոսեն առանց վատ լեքսիկոնի, առանց հայհոյելու, որպեսզի ոստիկանները, անգամ խոսելու հնարավորություն չունենան, դրանից հետո, եթե ոստիկանությունն իրեն պահի այնպես, ինչպես երեկ պահեց, ուրեմն՝ մենք ոստիկանություն չունենք»։