Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաղթարշավը

Սպորտ
sport-chess5

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը շարունակում է վստահ ելույթները Վարնայի շախմատի բաց մրցաշարում։ Մեր երիտասարդ շախմատիստը հինգ տուրում տարել է անընդմեջ հաղթանակ եւ 5 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը։ Վերջին պարտիայում նա վստահ պարտության մատնեց բուլղարացի գրոսմայստեր Պետար Դրենչեւին։ Հովհաննես Գաբուզյանին հաջորդում է 7 շախմատիստ, որոնք վաստակել են 3,5-ական միավոր։ Այսօր նախատեսված 6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամեդ Խուսենխոջաեւի հետ։