Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը «կապիկ» անվանեց աղջկան. բախում Աֆրիկյանների շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
photo.php_1

Քիչ առաջ Աֆրիկյանների ակումբի շենքի բակում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ակտիվիստների միջեւ։ Վերջիններս դաշնամուր տեղադրեցին բակում, ինչը դուր չեկավ ոստիկաններին։ Նրանցից մեկը մի աղջկա «կապիկ» անվանեց, ինչը հարուցեց հավաքված երիտասարդների զայրույթը, եւ քաշքշուկ տեղի ունեցավ։ Այս պահին ոստիկանները շղթա են կազմել շենքի պարսպի երկայնքով. սպասվում է, որ այստեղ ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը։