Սարգիս Հովսեփյանը կզրուցի Վարդան Մինասյանի հետ
«Մեզ շատ հզոր ակումբ է մրցակից ընկել: Պետք է ուսումնասիրենք «Աստանա»-ի վերջին խաղերի տեսագրությունը, ինչպես նաեւ կզրուցենք Վարդան Մինասյանի հետ, ում թիմը «Աստանա»-ի հետ խաղացել է: Շատ լուրջ պատրաստվելու ենք այս խաղին: Կաշխատենք ցուցադրել գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ: Այն, որ առաջին խաղը մեր հարկի տակ ենք անցկացնելու, այդքան էլ ուշադրություն չենք դարձնում։ Մենք մեր գործն ենք անելու», - Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը։ Նշենք, որ Եվրոպայի լիգայի գալիք խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիրը մրցելու է Ղազախստանի «Աստանա»-ի հետ, որը ներկայումս զբաղեցնում է 2-րդ տեղը երկրի առաջնությունում, ինչպես նաեւ մտել է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։