A
A
Տերյան փողոցում ակտիվիստների դեմ ոստիկանությունն անզոր է (տեսանյութ)
Աֆրիկյանների հուշարձան-տան ապամոնտաժման դեմ պայքարողները փակել են Տերյան փողոցը։ Խցանում է առաջացել ամբողջ հյուսիսային պողոտայի հարակից փողոցներում։ Ոստիկանները չեն կարողանում որեւէ պատժիչ գործողություն իրականացնել, որովհետեւ ակտիվիստները պարզապես հերթով անցնում են փողոցները՝ գծանշումների վրայով՝ առանց խախտում անելու, սակայն նրանց շարքերը չեն ընդհատվում, ու հետեւաբար մեքենաների խցանում է առաջանում։ Աֆրիկյանների շենքի վրա աշխատում են բանվորները, որոնք քանդում են քարերը, ակտիվիստների մի մասն էլ շարասյուն կազմած բախում է շենքի պաշտպանիչ պարիսպը։