Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փուչիկ-պատգամավորներ»՝ ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YR1YddZa29g

Կենսաթոշակային օրենքում առաջարկվող օրենքի փոփոխություններն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ։ ՀՀԿ-ն միայն մասնակցեց քվեարկությանը։ Մեկ դեմ գրանցվեց ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կատակեց, թե քանի որ ընդդիմություն չկա, մենք ենք նաեւ ընդդիմություն։ Իսկ ԱԺ շենքի մոտ «Դեմ եմ» նախաձեռնությունը ակցիա է անում փուչիկներով։ Ըստ ակտիվիստների՝ դրանք խորհրդանշում են պատգամավորներին։ Երբ ՀՀԿ պատգամավորները դուրս էին գալիս՝ նրանց ետեւից վանկարկում էին ամոթ-ամոթ եւ պայթեցնում էին փուչիկները։ ՀՀԿ-ականները հիմնականում մեքենաներով էին դուրս գալիս շենքից։ Հայկ Բաբուխանյանը դուրս եկավ ոտքով եւ արժանացավ ամենամեծ ամոթանքին։