Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվար-մայիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 5.4 %-ով ավելի

Պաշտոնական
գյուղ

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 5.4 %-ով: 2014 թվականի մայիս ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 8.6 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա արտադրանքը գերազանցել է ապրիլ ամսվա արտադրանքի ծավալները՝  38.3 %-ով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին