Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասանելիք համաներումը կիրառվել է ՄԻՊ-ի միջամտությունից հետո

Հասարակություն
8c48d701b89fa5d45fb75e06e19b5b1b

Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը: Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամսվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում: Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման: Պաշտպանի աշխատակազմ