Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշնանը կիմանանք ՕԵԿ-ականների թիվը

Քաղաքականություն
7f0d4ff571a57ff5e679abdbfc38f85d

Ընդդիմություն հռչակվելուց հետո ՕԵԿ-ին անդամակցողների թիվն ավելացել է, սակայն այնպես չէ, որ կոալիցիայի ընթացքում նրանց թիվը պակասել էր։ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հուշում է. «Խոսքը գնում է 17 մարդու մասին, որոնցից 8-ին մենք ինքներս ենք հեռացրել»։ Աշնանը պարոն Շահգելդյանը կասի, թե ինչքան է ՕԵԿ անդամների թիվը։ Այսօր խմբակցությունը հանդիպել էր լրագրողների հետ՝ ասելու, որ քաղաքական խորհրդակցություններ են սկսել Ազգային Ժողովի բացառապես բոլոր քաղաքական ուժերի հետ, քննարկել են ընտրական բարեփոխումների հիմնախնդիրներ։ Քաղաքական ուժերը համաձայնվել են ՕԵԿ-ի հետ, որ բարեփոխումներ պետք են։ Քննարկումների ընթացքում, մասնավորապես, քառյակի հետ ոչինչ չի խոսվել ՕԵԿ-ին իրենց աշխատանքների մեջ ներգրավելու մասին. «Նման հարց չի քննարկվել, չի դրվել եւ այդպիսի խնդիր չկա»։ Հանրությանը դեռ սպասվում են ընդդիմադիր ՕԵԿ-ի գերակայությունները։ Այդ մասին կխոսի նաեւ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն, ի դեպ, Մհեր Շահգելդյանի պնդմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո մնում է Անվտանգության խորհրդի անդամ. «Չմոռանանք, որ պարոն Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի նախագահն է այսօր»։