«ՀԱԿ-ը փչացրեց Արծվիկ Մինասյանին» (տեսանյութ)
«ՀԱԿ ներկայացուցիչները Արծվիկ Մինասյանին՝ այդ գյոզալ տղուն, փչացրին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ ՀՅԴ պատգամավորը լավն ասել է եւ վատը քննադատել, սակայն. «սկզբունքային մարդը ազդեցության տակ ընկավ»։ Իր ելույթում պարոն Բաղդասարյանը նշեց, որ երբ ընդդիմությունը 12 կետեր է առաջարկել, ուրախացել է՝ մտածելով, որ քաղաքականությունը փողոցից տեղափոխում են ԱԺ։ Սակայն հետագայում խուսափել են այդ կետերը քննարկելուց։ Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այսօր իրենց ընդդիմություն համարողների միակ նպատակն այն է, որ ինչպես անեն, որ այս կառավարությունն էլ ձախողվի եւ իրենք լինեն հաջորդ կառավարությունում. «Հարգելի ընդդիմություն, եթե փորձում եք վայրահաչելու, ձախողելու միջոցով գալ իշխանության, սխալվում եք»,-ավելացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Ըստ նրա՝ ընդդիմությունն այսպիսին չի լինում։