Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աֆրիկյանների շենքի մոտից բերման ենթարկեցին ակտիվիստին. ՄԻՊ-ն արձագանքեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
afrikyan2

Քիչ առաջ Աֆրիկյանների շենքի մոտից բերման ենթարկվեց ակտիվիստ Անահիտ Աղեկյանը։ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը «Ա1+»-ին տեղեկացրեց. «Սահակյանշին» կազմակերպության բանվորները, ովքեր իրականացնում են Աֆրիկյանների շենքի պատնեշապատումը, քիչ առաջ վերսկսեցին աշխատանքները՝ բակի կողմից։ Մենք որոշեցինք ոչ թե ֆիզիկապես խանգարել, այլ աղմուկ բարձրացնել՝ հարվածում էիք պարիսպների թիթեղներին։ Հենց այդ ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիային քիչ առաջ միացած Անահիտ Աղեկյանին։ Նա մեր նախաձեռնության անդամ չէր, քիչ առաջ էր միացել մեզ»։ Նշենք նաև, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այս պահին Աֆրիկյանների շենքի մոտ են և բնակիչներից վերցնում են դիմումներ, քանի որ այդ պարսպապատումը սահմանափակում է բնակիչների ազատ տեղաշարժման իրավունքը։