Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյանը հրահանգեց բերման ենթարկել վարորդներին (տեսանյութ)

Հասարակություն
grpan-71

Քիչ առաջ Արշակունյաց պողոտա ժամանեց Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու հրահանգեց բերման ենթարկել այն վարորդներին, ովքեր մասնակցում էին «Դուրս մեր գրպանից» ավտոերթին, իսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ։ Այս պահին վարչական բերման են ենթարկել մեկ վարորդի, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին եւ մեկ մեքենա փորձում են տեղափոխել տուգանային հրապարակ։ Նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ իրենք կերթեւեկեն միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածով, իսկ ոստիկաններն ասում են, որ կենտրոնը գերծանրաբեռնված է եւ արգելում են ավտոերթ իրականացնել։ Իրավիճակը մնում է լարված։ grpan