Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը չարձագանքեց Աֆրիկյանների պաշտպաններին

Կարևոր լուրեր Հասարակություն
afrikyan-1

Այս պահին Աֆրիկյանների շենքի մոտ են հավաքվել «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Շինարարները պարսպապատում են շենքի տարածքը: Աֆրիկյանների շենքի բնակիչ Անի Սողոյանը զանգահարեց ՄԻՊ, որպեսզի տեղեկացնի` խոչընդոտվել է իրեն ազատ տեղաշարժման իրավունքը, սակայն այնտեղից հրաժարվեցին արձագանքել հարցին, քանի որ բնակիչները չունեն սեփականության իրավունք: Իսկ շենքի մյուս բնակիչ Վահե Ղուկասյանը և որդին, թեև ունեն գրանցում, սակայն կրկին չունեն սեփականության իրավունք. «Ծնվել և մեծացել եմ այստեղ, հիմա առնելու են քցեն փողոցը»,-ասում է Վահե Ղուկասյանը: Նախաձեռնության անդամ Մուրադ Վարձելյանը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 18-ից Աֆրիկյանների շենքի մոտից կմեկնարկի երթ դեպի կառավարություն` պահանջելու իրենց նամակի պատասխանը: Հիշեցնենք՝ հունիսի 13-ին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ էր գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել շենքի ապամոնտաժումը: