Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները հափշտակել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը

Հասարակություն
f1015c113be27f854ccf3dcfcd2ec0f9

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ