Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիացի երկրպագուն մահացել է հաղթանակը նշելիս

Սպորտ
sport-fanat-belgia

Ալժիրի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը նշելու ժամանակ Բելգիայի հավաքականի երկրպագուներից մեկը մահացել է Բրյուսելում: Մասսայական տոնախմբության ժամանակ ֆանատներից մեկը բարձրացել է բորսայի հարեւանությամբ գտնվող առյուծի արձանի վրա, ապա ընկել է եւ մահացու վնասվածք ստացել: Այսօր առավոտյան նա մահացել է հիվանդանոցում: Եւս երկու ֆուտբոլասերներ բարձրացել էին Անտվերպենի մոտ գտնվող Ստաբրեկ եկեղեցու տանիք: Նրանց այնտեղից իջեցրել են հրշեջները: