Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 4 հաղթանակ տարավ

Սպորտ
levon-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Դուբայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ օրը: Մեր շախմատիստը կայացած 5 տուրում տարավ 4 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, ընդհանուր հաշվարկով վաստակեց 7,5 միավոր եւ 44-րդ հորիզոնականից բարձրացավ 2-րդ տեղ: Նա զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, որն ունի 8 միավոր: Առաջնությունը հաջող մեկնարկած Սերգեյ Մովսեսյանը 2,5 միավոր կորցրեց եւ 8-րդ տեղից նահանջեց 14-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը չնայած ավելի շատ միավոր վաստակեցին, քան առաջին օրը, սակայն առայժմ զբաղեցնում են համեստ 43-րդ եւ 62-րդ տեղերը: Վաղը կկայանան վերջին 5 տուրերը: 11-րդ տուրի կենտրոնական պարտիայում կմրցեն Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը: Սպիտակներով հանդես կգա մեր շախմատիստը: Սերգեյ Մովսիսյանի առաջին մրցակիցն է ռուս Սերգեյ Կարյակինը, Գաբրել Սարգսյանինը` ռուս Նիկիտա Վիտյուգովը, Զավեն Անդրիասյանինը` վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին: