Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական սադրանքները Բաքվում շարունակվում են. Առավոտ

Քաղաքականություն
Tevan-Pogosyan_10

Այսօր` Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, ադրբեջանցիները շարունակել են սադրել հայկական պատվիրակության անդամներին: «Հայաստանում բոլորը տեռորիստ են, երկրի նախագահից սկսած՝ տեռորիստ են»,- հայտարարել են ադրբեջանցիները: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ին պատմեց, որ ադրբեջանցիների ագրեսիան վերսկսել է, երբ ինքը անդրադարձել է Սումգայիթյան ջարդերին. «Խոջալուի անունն են տվել, ես էլ կոնֆլիկտի գաղափարն եմ բացատրել, որ առաջին անգամ ուժի գործադրումը հենց իրենց կողմից է եղել, որը սկսվել է Սումգայիթի կոտորածից, հետո` Կիրովաբադ եւ շարունակվել է Բաքվում: Հիշեցրել եմ` Խորհրդային Միությունից ձեռք բերած զենքի մասին, որը մնաց իրենց եւ քանակից ոգեւորված որոշել էին, որ պատերազմում կարող են արդյունք ունենալ, նշել եմ, որ իրենք են մեղավոր»: Պարոն Պողոսյանի խոսքով, ադրբեջանցիներն էլ անդրադարձել են իր հոր գործողություններին Ղարաբաղում եւ հայտարարել, որ Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել այդ գործով ու «Ինտերպոլը կգտնի ու կպատժի» նրան. «Ես էլ ասացի` հպարտ եմ հորս գործունեությամբ, հպարտ եմ այն ամենի համար, որ նա արել է մեր Հայաստանի ու Ղարաբաղի համար: Շնորհակալ եմ, որ ինձ դաստիարակել է լավ, հայրենասեր, ես էլ կշարունակեմ նրա գործը»: Նա նաեւ հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է վտարել իրենց ՆԱՏՕ-ի ԽՎ-ից: Նրա համոզմամբ, ադրբեջանցիների պահանջը չի իրագործվի. «Ադրբեջանցիները հայտարարել են մեզ վտարելու մասին այն իմաստով, որ եթե Ռուսաստանը դուրս է եկել, քանի որ Ղրիմն է օկուպացիայի ենթարկել, ինչու Հայաստանի հարցը չեք քննարկում»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ