A
A
Լեւոն Արոնյանը կմեկնարկի սեւ խաղաքարերով
Այսօր Դուբայում կմեկնարկի արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 109 շախմատիստ, 97-ը՝ գրոսմայստեր: Չեմպիոնի կոչման համար կպայքարեն աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը, վերջինիս պատկանող թագին հավակնող Վիշվանաթան Անանդը, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջին 10 լավագույն շախմատիստները, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը: Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 15 տուրով: Այսօր նախատեսված առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Սուրյա Գանգուլիի հետ: Մեր մյուս երկու ներկայացուցիչները` Սերգեյ Մովսեսյանը եւ Զավեն Անդրիասյանը, սպիտակներով կխաղան համապատասխանաբար ադրբեջանցի Վասիֆ Դյուրաբայլիի եւ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսենկոյի հետ: