Անգլիան պարտվեց Իտալիային
Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ օրը կայացան 4 հանդիպում: C խմբում հանդես եկող Կոլումբիայի հավաքականը բավական վստահ հաղթեց Հունաստանի ազգային թիմին` 3:0: Նույն խմբի մյուս խաղում Կոտ դ’Իվուարի ընտրանին չնայած առաջինը գոլ բաց թողեց, սակայն երկրորդ խաղակեսում բեկում մտցրեց խաղի մեջ եւ կամային հաղթանակ տարավ` 2:1: D խմբի առաջին խաղն անակնկալ ավարտ ունեցավ: Կոստա Ռիկայի հավաքականը, որը ետնապահների թվին է դասվում, 3:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի կրկնակի չեմպիոն Ուրուգվայի ընտրանուն: Մեկ ժամ անց կայացած Անգլիա – Իտալիա սկզբունքային խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով` 2:1: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին, իսկ երկրորդում Մարիո Բալոտելին երկրորդ անգամ գրավեց անգլիացիների դարպասը եւ առաջին երեք միավորը պարգեւեց իր թիմին: Առաջնության 4-րդ օրը կկայանան երեք հանդիպում: Այսօր Շվեյցարիայի հավաքականը կմրցի Էկվադորի ընտրանու հետ, Ֆրանսիան քննություն կվերցնի Հունդուրասից, իսկ կեսգիշերից հետո հարաբերությունները կպարզեն Արգենտինայի եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականները: