Մանաուսում ներկել են խոտածածկը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Անգլիա – Իտալիա սկզբունքային խաղից առաջ Մանաուսի «Ամազոնիա» ստադիոնի աշխատակիցները ամեն ինչ արել են խոտածածկի թերությունները վերացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Բիլդը» թերթը, խոտածածկի այն հատվածը, որտեղ կանաչը քիչ է, աշխատակիցները ներկել են կանաչ գույնով: Իսկ ահա Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվելինոն կարծում է, որ Մանաուսում չպետք է անցկացնեին աշխարհի առաջնության խաղեր. «Մանաուսում խաղալը պարզապես աբսուրդ է: Այնտեղ այնքան տաք է եւ խոնավ, որ քրտնել սկսում ես հանդերձարանից դուրս գալիս », - հայտարարել է 1970 թվականի աշխարհ չեմպիոնը: Նշենք, որ Անգլիա – Իտալիա հանդիպումը կայանալու է հունիսի 14-15-ի գիշերը, ժամը 02:00-ին: Խաղի ժամանակ Մանաուսում սպասվում է անձրև, օդի 89 տոկոս խոնավություն և 30 աստիճանի ջերմություն: