Դերասան Մկոն՝ մահացու մեղքերի մասին
«Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո qahana.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ։ Կհիշե՞ք, առաջին անգամ ե՞րբ եք եկեղեցի գնացել: Ես Գյումրիում եմ մեծացել: Շատ փոքր էի, բայց հիշում եմ, որ մայրս ու իր տատիկը ինձ միշտ պատարագների էին տանում: Իմ մեջ վառ տպավորություն է թողել եկեղեցու հոտը, պատերը, դռները, մինչև հիմա հիշում եմ… Իսկ հիմա պատարագներին մասնակցո՞ւմ եք: Ոչ հաճախ, բայց աշխատում եմ հնարավորինս ներկա լինել… Յուրահատուկ զգացումներ են առաջանում, ուժ է տալիս այդ ամենը ու մաքրում բացասական զգացողություններից, ինչն այսօր շատ է մեզ շրջապատում: Մկրտիչ, հավանաբար ծանոթ եք յոթ մահացու մեղքերին: Որի՞ց չի հաջողվում խուսափել: Շատ անկեղծ հարց եք տալիս: Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում: Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ձգտում եմ մաքուր ու դրական լինել և՛ շփումներում, և՛ կյանքում… Իսկ պատվիրաններին հետևո՞ւմ եք: Չէի ցանկանա շինծու պատասխան հնչեցնել: Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով: Ուղղակի աշխատում եմ բոլորն էլ պահել ու դրական տպավորություն և ազդեցություն թողնել շրջապատիս վրա: Եթե դու հավատում ես ու աշխատում ես այնպես անել, որ ամեն ինչ ճիշտ լինի, բնականաբար պետք է հետևես պատվիրաններին: Եթե ուղղակի եկեղեցի գնաս ու ձևացնես, որ Աստծուն հավատում ես, դրանից ոչինչ չի փոխվի, պետք է հնարավորինս այդ հավատի մեջ ապրել… Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ Լուսանկարը՝ ՍԻՎԻԼՆԵԹ-ի