Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինամթերք՝ ցուցանակի տակ

Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։