A
A
Ինչ է տեղի ունենում պաղպաղակի շուկայում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրվել է տարբեր իրացման կետերից ձեռք բերված պաղպաղակների մակնշումը: Հայտնաբերված խախտումները դասակարգվել են մի քանի հիմնական ուղղություններով՝
- Արտադրության օրվա մակնշման բացակայություն
- Պաղպաղակներ, որոնց բաղադրության մեջ մի կողմից մակնշված է բուսայուղի առկայության մասին, մյուս կողմից նշված չէ պաղպաղակի տեսակը
- Ոչ ընթեռնելի մակնշում, անգամ հայերեն մակնշման բացակայություն
- Սննդային հավելումների անվանումների մակնշման բացակայություն
| Ընկերություն | Դիտարկված արտադրատեսակներ | Հայտնաբերված խախտումներ |
| «Անի և Թամարա» | «Անիտա», «ICR-VIP», «Անչուկ», «Էսկիմո», «Կորնետ» | Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, անտեսանելի «Անիտա» տեսակի արտադրման օրը, ընթեռնելի չէ «Կորնետ» տեսակի մակնշումը: |
| «Աշտարակ կաթ» | «Տեմպո», «Դրայվ», «Շոկո», «Բուրբոն», «Կոն» | Որոշ արտադրատեսակների վրա մակնշված չէ արտադրության օրը, արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը: |
| «Ասա» | «Վինիկ» | Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը: |
| «Գրանդ Քենդի» | «Տորթ», «Պարադայս», «Կլասիկ պաղպաղակ»՝ վանիլ, պլոմբիր, «Սոյուզ», «ֆիեստա» | Օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ: |
| «Երևան կաթ» | «Էկզոտիկ», «Շոկմարի բատոն», «Բոնմարի բատոն», «Ֆրութ մարի», «Շոկմարի բրիկետ» | Արտադրատեսակներից որոշներում օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը: |
| «Էլիտ Շանթ» | «Կարամելկա», «Բրիկետ», «Վանիլ պաղպաղակ» կգ-ով՝ 0,5 կգ, «Մեղեդի» | Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, «Բրիկետ» տեսակի վրա բացակայում է հայերեն մակնշումը: |
| «Թամարա» | «Բրիկետ», «Թամարա վանիլլա», «Կարմեն», «Մեջիք կոն»,»СССР», «20 կոպեկ» | Արտադրատեսակներից որոշների վրա բացակայում է արտադրության օրը, օգտագործված է բուսայուղ, սակայն բացակայում է պաղպաղակի տեսակը, իրացվում է որպես պաղպաղակ, բացակայում է սննդային հավելումների անվանումների մակնշումը, մակնշումն անընթեռնելի է |