Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանը դատարան կգնա՞

Հասարակություն
bd6c5b39b174eda5738e68986eaa3b84

Սեպտեմբերի 12-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետք է ներկայանա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր նրա ներկայացրած դիմումը, որ որեւէ կապ չունի «Փակ շուկա»-ի հետ, դատավոր Կարինե Պետրոսյանը չի ընդունել եւ որոշել է նրան հրավիրել դատարան։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը մոտ մեկ ամիս Կարո Եղնուկյանի նկարը փակցված էր «Փակ շուկա»-ի պատին եւ անցորդներին ներկայացվում էր որպես մասսոն, լրտես եւ գրանտակեր։ Իսկ պաստառը հայտնվել էր շուկայի պատին այն ժամանակ, երբ ակտիվիստը միացել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիաներին։ Կարո Եղնուկյանը համոզված է, որ առանց Սամվել Ալեքսանյանի գիտության, որեւէ մեկը չէր կարող պաստառ փակցնել։ Նա պահանջում է Սամվել Ալեքսանյանին իրենից հրապարակային ներողություն խնդրել, քանի որ վիրավորվել է իր արժանապատվությունը եւ գործարար համբավը։