Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ պետի տեղակալը սպառնալիքներ է փոխանցել ակտիվիստներին. Առավոտ

Հասարակություն
afrikyan1

Քիչ առաջ ոստիկանությունից ազատ է արձակվել Աֆրիկյանների տան առջեւի պարսպին իր բողոքն արտահայտելու փորձի համար բերման ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցերում հայտնի Նավակ Ճոճողը: «Չհասցրեցի գրառումս անել, ոստիկանները եկան, տարան ոստիկանության բաժին, բացատրություն եմ տվել մի բանի համար, որը գրեթե չեմ էլ կատարել:Ոստիկանությունը հիմա պետք է ապրանքագիտական փորձաքննություն նշանակի, որ իմանան ինչ չափի վնաս եմ կատարել եւ պարզեն, թե որ օրենսգրքի հոդվածով են պատասխանատվության ենթարկելու»,- Aravot.am-ին պատմեց Նավակ Ճոճողը: Նրա պատմելով, ոստիկանները իրեն հեռվից նկատել են ու չեն կանխել իր գործողությունները, թույլ են տվել, որ սկսի, հետո միջամտել են. «Բացատրության մեջ գրել եմ, որ պատրաստվում էի ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքով գրել իմ բողոքը, չեմ հասցրել գրառումն անել, ոստիկանները արայով, ապերով եկել են, քաշքշել»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ