Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղարքունիքի մարզում կհատվի 2760 ծառ

Հասարակություն
ջեկ

ԷկոԼուր Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման համար բացառիկ գերակա շահ կճանաչվի մի շարք օբյեկտների նկատմամբ, որոնք կօտարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին։ Սույն թվականի հունիսի 12-ին գործադիրը որոշում ընդունեց 2 ամսում՝ մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը, ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին։ Վարկը տրամադրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 2011թ-ին Հայաստանի Հանրապետության հետ կնքելով վարկային պայմանագիր։ Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համաձայն՝ 720 հենասյուների մոնտաժման համար օտարվելու է 7.2 հա հողատարածք, որի առնվազն 50%-ը, ըստ կանխատեսումների, մասնավոր է: Օտարվելու են նաեւ այլ հողատարածքներ տեղահանված բնակչության վերաբնակեցման համար։ «Նախագծման փուլում շրջանցվել են բոլոր գյուղական տարածքները, և ընդամենը մեկ հատվածում(Կամո ենթակայանից դուրս եկող հատված) հնարավոր է առաջանա հարկադրաբար վերաբնակեցման խնդիր: Ինչ վերաբերում է հին գծի ուղեգծին, ապա մոտ 100 տներ գտնվում են օտարման շերտում, մինչդեռ ընթացիկ շրջանցման տարածքներում այդ թիվը կարող է իջնել մինչև զրո, իսկ զգուշավոր հաշվարկով` մոտ 10 տներ: 1-ին և 2-րդ կարգերի տների մակերեսը կազմում է մոտ 225 քառ.մ., իսկ 3-րդ և 4-րդ կարգերի համար` 400 քառ.մ.: ․․․ Աղքատության շեմից ստորև գտնվող և այլ իմաստներով խոցելի տնային տնտեսությունները կարող են կորցնել իրենց գոյատևման հնարավորությունները, եթե ենթարկվեն Ծրագրի ազդեցությանը/կորցնեն իրենց հողակտորները կամ տեղահանվեն: Այս դեպքում պետք է իրականացնել կենսագոյատևմանն աջակցելու հատուկ ծրագիր․․․»,- մասնավորապես նշված է ծրագրում։ Այս ծրագրի իրականացման դեպքում Գեղարքունիքի մարզում կհատվի 2760 ծառ։