Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է նշանակում Կիսելյովը մեր պաշտոնյաների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
707a092f3f6999720c5e34c323280f21

«Նախիջեւանի սահմանի կողմից հնչած կրակոցները նշանակում են, որ Ադրբեջանը փորձում է անցնել իր պրովոկացիաների երկրորդ մակարդակին»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին կրակոցներին՝ նշեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Պարոն Իգիթյանը չի բացառում, որ այդ դեպքերը կապված են Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ Մինսկի խմբի համանախագահ, ամերիկացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների հետ. «Երեւի կապված է նաեւ նրա հետ, որ նա Ռուսաստանի կողմից ստանում է ահռելի քանակությամբ զենք: Նախիջեւանի հետ կապված եւս նյուանսներ կան: Չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է ներքաշել Թուրքիային: Ուզում եմ հավատալ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ իրավիճակը վերահսկվում է: Չեմ կարծում, որ մենք պետք է լսենք զինվորականներին, որ համարժեք պատասխան ենք տալիս: Այստեղ քաղաքական գործիչները պետք է հարց բարձրացնեն: Այս ագրեսիան ուղղված չէ ԼՂՀ հակամարտությանը: Այստեղ հստակ երեւում է, որ ՀԱՊԿ-ի ոչ անդամ երկիրը ագրեսիայի ձեւով պատերազմ է հայտարարում ՀԱՊԿ անդամ երկրին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: Ինչ վերաբերում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսելյովի երեկվա հայտարարությանը, ապա դա Հովհաննես Իգիթյանի համար ոչինչ չի նշանակում. «Ես չգիտեմ՝ Կիսելյովը ինչ է նշանակում մեր պաշտոնյաների համար, ինձ համար ռուսական քարոզչության մեքենայի փոքր էլեմենտներից է: Սա է երեւի, որ թույլ է տալիս այդպիսի փոքր չինովնիկներին խորհուրդներ տալ հայ պատգամավորներին: Ի՞նքը պետք է որոշի, թե Հայաստանում, որ լեզուն պետք է զարգանա, քանի դպրոց պետք է լինի: Հայաստանը երեւի միակ երկիրն է, ուր նրան կարող են բարձր մակարդակով ընդունել»: Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջին, պարոն Իգիթյանը կարծում է, որ չորս կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ իր առաջարկները. «Քառյակը ընդհանուր մոդել չունի, նրանց միավորեց միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը»: Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրավիրված էր նաեւ ՀՀԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանը, որն այդպես էլ չժամանեց: