Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Տնտեսություն
gov2

«ՀՀ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԲՀԿ մի շարք պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունն այսօր մերժեց։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պատճառաբանեց, որ նախագիծը կարող է հանգեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ավելացման. «Օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական կամ ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ՝ հաշվի առնելով խախտումների հնարավոր թվի վիճակագրական բացակայությունը»։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վերահաստատեց, որ Լարսի ճանապարհն այս պահի տվյալներով՝ կբացվի հունիսի 14-15-ին։