Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կընդունի Ուզբեկստանին

Սպորտ
sport-hajastan-19

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը հունիսի 12-ին եւ 14-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի այդ տարիքային ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպումներին նախապատրաստվելու համար մեր պատանեկան հավաքականը հունիսի 8-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։ Թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 28 ֆուտբոլիստի: Նրանցից 11-ը ներկայացնում են «Բանանց» ֆուտբոլային ակումբը, 8-ը՝ «Փյունիկը»։ Հինգ հոգի լեգեոնական է. 4-ը հանդես է գալիս Ռուսաստանում, մեկը՝ Ուկրաինայում։