Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այդքան սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ» (տեսանյութ)

Տնտեսություն
SsJVKaHPVr4

Ի հավելումն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքի` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեց, իր խոսքերով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւս մեկ «սխրանք»: «Սխրանքը» «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացված 16,6 մլն դոլարն էր, որն ուղղված էր գյուղացիական տնտեսությունների աջակցությանը. «Այս ծրագրի շրջանակներում Տիգրան Սարգսյանի դասախոսությունը վերաբերում էր նրան, թե ինչպես ցանել կարտոֆիլն ու ինչպես կթել կովերին: Արդյունքում գյուղացիների համար հնչեցված այս լոլոների համար Հազարամյակի մարտահրավերներն անմիջապես դադարեցրեց ծրագրի իրականացումը»: Նաիրա Զոհրաբյանի տպավորություններով` մենք եւ Կառավարությունն ապրում ենք տարբեր երկրներում. «Հիշեցի հայտնի անեկդոտը` բա որ դուք այդքան սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»: Ըստ նրա` եթե այդպես ամեն ինչ լավ է իրականացվել, ապա ինչո՞ւ են պակասել ներդրումները: Տիկին Զոհրաբյանի փաստարկներով` մարդիկ սրընթաց լքում են երկիրը. «Փող չունենալու արդյունքում անգամ ոտքով են լքում երկիրը: Երբ պիտի իշխանությունը ունենա համարձակություն ու ասի, թե ինչի համար է ձախողել: Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի տնտեսական հանիբալիզմով է զբաղվել. տնտեսությունն ինքն իրեն ներսից կերել է»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում կարծիք հայտնեց՝ նշելով` թեեւ սա նախորդ կառավարության բյուջեն է, սակայն կան խնդիրներ, որոնք մեխանիկորեն անցնելու են նորին. «Ո՞ւր են հանրապետության փողերը, ինչպես ասվում էր հայտնի ֆիլմում: Ժողովուրդ, բյուջեում չպետք է փող լինի, դրանք ԿԲ պահուստներում պետք է լինեն: Պարոն Ջավադյան, ի՞նչ կասեք»: Ի դեպ, մինչ ելույթների սկսելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փորձելով կարգի հրավիրել պատգամավորներին, ասաց. «Կարելի է ակտիվ լինել, բայց լուռ»: ԱԺ-ն այսօր նաեւ 64 կողմ, 24 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջովին ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները: