Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա նույնն է, թե կտրել ՀՀ-ԼՂՀ պորտալարը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ff9655784ad4878ea625714247c47947

Եթե ՀՀ-ն ինքնուրություն արտաքին քաղաքականություն չի վարում, ապա նա ուղղակի արձագանքում է արտաքին մարտահրավերներին: Այսօր «Ա1+»-ի ուղիղ եթերում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Աստանայում կայացած Եվրասիական միության նիստին ։ Պարոն Իգիթյանը նկատում է` ոչ ոք պարզաբանում չի տալիս` ինչ կլինի, եթե ՀՀ-ն իր շահերից ելնելով կարծիք հայտնի. «Հաստատ համոզված եմ` ուկրաինական դեպքերը չեն կրկնվի: Ուղղակի զարմանալի է` այդպես էլ մեր կողմից պաշտոնական արձանգանք չեղավ Նազարբաեւի հայտարարությանը, երբ նա ընթերցում էր Ալիեւի նամակը ԼՂՀ վերաբերյալ: Մեր երկիրը գրավոր պաատսխան չի տվել, միայն այս-այն ՀՀԿ-ականներն են առանձին պատասխանել»: Պարոն Իգիթյանը վստահ է` ՀՀԿ-ականները Եվրասիական միությունում ՀՀ-ԼՂՀ բանաձեւը չունեն. «Խոսում են փողոցի մակարդակի դիվանագիտությամբ: Ես բացառում եմ նույնիսկ քննարկել այն, որ ՀՀ-ն կարող է սահման ունենա ԼՂՀ-ի հետ: Դա նույնն է, թե պատկերացնենք Աշտարակից խաղող են բերում Երեւան ու այնտեղ եղած ոստիականական կետի մոտ սահման դնեն ու մաքսատուրք ուզեն: ՀՀ-ԼՂՀ մաքսակետ ունենալու վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի: Դա նույնն է, թե կտրել ՀՀ-ԼՂՀ պորտալարը»: