Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական գանձարանը դատա՞րկ է (տեսանյութ)

Տնտեսություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

Արդյոք մեր պետական գանձարանը դատա՞րկ է: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս հարցին այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար տարիներ նման իրավիճակ չենք ունեցել, որ այն դատարկ լինի: Չի եղել որեւէ պարտավորություն, որ սահմանված կարգով ստանձնած լինի որեւէ պետական մարմին, ու չլինեն համապատասխան ֆինանսական միջոցներ»: Նա նաեւ ավելացրեց, որ չի եղել որեւէ տարի, որ հարկային եկամուտների մասով ռիսկային չլինի, եւ միշտ էլ եղել է լարված բյուջե. «Իսկ անցած տարի եղավ նաեւ կանխատեսվածից ավելի ցածր տնտեսական աճ ու համախառն արդյունք»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց՝ նախորդ կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները, ու պետք է քննարկեն նրա պատասխանատվության հարցը. «Քվեարկեցինք երկու վարկային պայմանագիր, որով ավելացավ մեր արտաքին պարտքի բեռը: Այդ ինչպես է լինում, որ մեր արտաքին պարտքն աճում է, բայց մենք բոլոր ցուցանիշներով հետընթաց ունենք՝ աղքատություն, արտագաղթ, գործազրկություն: Ինչքան պարտքը մեծանա, այնքան քաղաքացին վատ կապրի»: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է մնալ նվազ պարտք ունեցող երկիր: