A
A
Բերման ենթարկվեց 3-րդ տաքսու վարորդը
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս ոստիկանների հետ։ Վերջիններս բերման ենթարկեցին երրորդ անձին։ Բերման ենթարկվածներն, ի դեպ, տաքսիների վարորդներ են։ Ակտիվիստները կատակում են՝ «դեռ 100 տաքսու վարորդ էլ կա»։ Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է ավտոերթ,որ կազմակերպել է «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը։ Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին։ Իրավիճակը Լենինգրադյան փողոցում մնումէ լարված։ Կհետեւենք իրադարձություններին։