Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում է հայ-ռուսական խորհրդարանական նիստ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
09f1d28bad6d28ea98a17659c7d7de70

Հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը: Միջոցառմանը կմասնակցեն «Россия сегодн»я» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւը, Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ, փորձագետներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների եւ Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը բացվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը հրապարակ է, որը միավորում է ռուս եւ հայ պատգամավորների, փորձագետների, լրագրողների, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության արդիական հարցերը եւ ամրապնդել միջխորհրդարանական կապերը: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստերին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Պետական Դումայի պատգամավորների, ինչպես նաեւ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կ.Օ. Ռոմոդանովսկու մասնակցությամբ քննարկվել են եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության , միջխորհրդարանական կապերի ամրապնդման արդիական հարցերը, խորհրդարանականների դերը Եվրասիական նախագծի առաջընթացում, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացներին: Հինգերորդ նիստում մասնակիցները կքննարկեն Հայաստանում եւ Անդրկովկասում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները, Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցությունը դրանց վրա` աշխարհաքաղաքական իրավիճակի վերջին փոփոխութունների ենթատեքստում: Սույն թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի կունենա Հայ- ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը: Միջոցառմանը կմասնակցեն «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւը, Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ, փորձագետներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների եւ Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը բացվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը հրապարակ է, որը միավորում է ռուս եւ հայ պատգամավորների, փորձագետների, լրագրողների, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության արդիական հարցերը եւ ամրապնդել միջխորհրդարանական կապերը:Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստերին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Պետական Դումայի պատգամավորների, ինչպես նաեւ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կ.Օ. Ռոմոդանովսկու մասնակցությամբ քննարկվել են եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման արդիական հարցերը, խորհրդարանականների դերը Եվրասիական նախագծի առաջընթացում, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացներին: Հինգերորդ նիստում մասնակիցները կքննարկեն Հայաստանում եւ Անդրկովկասում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները, Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցությունը դրանց վրա` աշխարհաքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունների ենթատեքստում: