A
A
Լարսի վերականգնողական աշխատանքները վերսկսվել են
Հունիսի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է: Վերջին օրերին հորդառատ անձրևների հետևանքով առաջացել էր փլվածքի վտանգ, եւ վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել էին անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն: