Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես մասնակից դառնալ անվտանգության պատի կառուցմանը

Կարևոր լուրեր Հասարակություն
Aygepar

Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով  անվտանգ դարձնելու դրամահավաք է նախաձեռնել: Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը` հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին և դպրոցի ու մանկապարտեզին: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով: Կրակոցները անմասն չեն թողել նաեւ Այգեպարի մանկապարտեզը, ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել: Դպրոցի շրջակայքում երեք մետր բարձրություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ օգտավործել իրենց խաղահրապարակը: Պատի կառուցմանը աջակցել ցանկացողները կարող են իրենց գումարը փոխանցել առցանց կամ կապվելով «Այո» հարթակի պատասխանատուների հետ կայքի միջոցով` weareayo.org: «Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին, ու ոչ միայն, Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը: