A
A
Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Նշվել է այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։
Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։
Գրիգոր Սրբազանը պատվիրակությանն ընկերակցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմությունը։