Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացին կկանխի էլեկտրաէներգիայի թանկացումը (տեսանյութ)

Հարցազրույց
index3

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությունները եւ հիմնավորումները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հավատ չեն ներշնչում. ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Նա հիշում է, որ անցած տարի դեռ թանկացրեցին էլեկտրաէներգիան՝ պատճառաբանելով, թե բալանսավորում են գազի գնի հետ։ Այս տարի պարզվեց՝ դա քիչ էր. «Քանի որ դեռ ոչ մի փաստաթուղթ չկա, մենք հիմա պետք է գուշակենք, թե որն է պատճառը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք բազմաթիվ ՀԷԿ-եր ունենք, որոնք մատչելի էլեկտրաէներգիա են տալիս»։ Բաբկեն Պիպոյանը վստահեցրեց, որ ակտիվ քաղաքացիները չեն թողնի, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա։