Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքները պատրաստվում են ընտրությունների (տեսանյութ)

Քաղաքականություն
c97137afd9a5ca14a41ac92ecb973af9

Հանրապետության 59 համայնքներում այս կիրակի օրը կընտրեն համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ: 40 համայնքներում գրանցվել է ղեկավարի 66 թեկնածու։ 17-ում թեկնածուները մրցակից չունեն, 20-ում պայքարն ընթանալու է 2-ի միջեւ։ 3-ական թեկնածու է առաջադրվել միայն 3 համայնքում։ «Ընտրական հանձնաժողովների համար որեւէ նշանակություն չունի մեկ թեկնածու է կամ ավել, ընտրական գործընթացը պետք է իրականացվի լիակատար օրենսգրքին համապատասխան»,- «Ա1+»-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս ուրախ է՝ թեկնածուների կողմից որեւէ ահազանգ մինչ օրս չի եղել։ Այս պահի դրությամբ պարոն Մուկուչյանն իրեն թույլ է տալիս ասել, որ քարոզչությունն ընթացավ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան; ԿԸՀ նախագահը չի բացառում, որ ընտրության օրը՝ հունիսի 8-ին, հատկապես գյուղական համայնքներում ակտիվություն նկատվի, քանի որ բոլորը իրար ճանաչում են, ազգակցական կամ բարեկամական կապ ունեն։ Այս առիթով հանձնաժողովներին արդեն հանձնարարվել է՝ «Ապահովվել, որպեսզի յուրաքանչյուր ընտրող լիարժեք հնարավորություն ունենա անխոչընդոտ իրականացնել իր ընտրական իրավունքը»,- նշեց պարոն Մուկուչյանը։ Ընտրություններին հետեւելու է 126 դիտորդ՝ 8 տեղական հասարակական կազմակերպություններից։