Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն առանձնատուն է նվիրել բազմազավակ ընտանիքին

Հասարակություն
ընտանիք

Մեր կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» (http://shirakcentre.org/hy/news/20773-18-05-2014) տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել Սերժ Սարգսյանը: Քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրեց ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի: «Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան: