Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեսաբահայության համար հավաքված գումարը ոչ միշտ է հասել քեսաբցիներին (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
Kesab

Սիրիայի նախագահի ընտրություններում Բաշար ալ Ասադի հաղթանակը սիրիացիների փրկությունն է՝ համոզված է պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված սիրիահայերի գերակշիռ մասը։ Պիեռ Աֆարյանի մայրը՝ Գայանե Աֆարյանը, Սիրիայի Լաթաքիա քաղաքից Երեւան է եկել կարճ ժամանակով՝ որդուն տեսակցելու։ Նրա խոսքով՝ Սիրիայի տարբեր քաղաքներից Լաթաքիայում ապաստան գտած հայերի մեծ մասը մինչեւ օրս աշխատանք չունի, զրկված է տարրական կենցաղային պայմաններից, 50ից 60 մարդ ստիպված է լինում քնել մեկ սենյակում։ Սիրիահայերը խոստովանում են՝ իրենք նյութական աջակցության կարիք ունեն։ Չեն ժխտում, որ հայրենիքն օգնության ձեռք է մեկնել, սակայն այն ոչ միշտ է հասցեատիրոջը գտնում։ Մանրամասները՝տեսանյութում