Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտին Սարգսյանը կադրային փոփոխություններ կանի

Քաղաքականություն
Մարտին

ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանն առաջին հերթին ոլորտն է արդիականացնելու, որպեսզի ժողովուրդը ավելի քիչ բախվի խնդիրների հետ։ «Պետք է ավելի օպտիմալացվի համակարգը, չեմ ասում՝ կլինենք իդեալական, բայց համակարգը առաջատարներից մեկը պետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը։ Մարտին Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հնարավոր են նաեւ կադրային փոփոխություններ. «Իմ կարծիքով, կա նման խնդիր, որովհետև տարբեր մարզերում կան ոլորտներ, որտեղ ժողովրդին ծառայություն մատուցելու համար աշխատողները քիչ են, բայց կա ուռճացված աշխատակազմ: Պետք է բալանսի բերենք այդ ամենը»,- վստահեցրեց նա: Ինչ վերաբերում է Կադաստրում տեղի ունեցող կոռուպցիային, ապա վերջինս նշեց, որ նման խնդիրների չի տիրապետում, բայց չի կարծում, որ լուրջ խնդիրներ կան այնտեղ։ «Որովհետև աշխատում են պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնք զրոյական վիճակից ստեղծել են ամբողջ կադաստրային բազա: Առաջիկայում աշխատանքների ու ժամանակահատվածի մեջ մենք կփորձենք խնդիրների լուծումները գտնել»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ Մարտին Սարգսյանը երեկ է նշանակվել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։