Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հաշվի առնեն ԼՂ ժողովրդի դիրքորոշումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
serzh1

Ռազմական ուղով խնդիրը չի կարող լուծվել, դա միայն ավելի է բարդացնելու հարցը. այսօր հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, որն այսօր նա քննարկել է ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ։ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ պարոն Բուլկհարտելի հետ զրույցում նա եւս մեկ անգամ հաստատել է ՀՀ-ի ցանկությունը՝ օր առաջ գտնելու Լեռնային Ղարաբաղի բարդ խնդրի հանգուցալուծումը. «Ուժի կիրառման սպառնալիքը և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսում ենք վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ առաջնահերթ է ԼՂ ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումը։ Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե հաշվի չառնվի այս իրականությունը»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը կարեւոր համարեց, որ գործընթացն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնեն հենց ԼՂ ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը։ Զրույցի ժամանակ երկու երկրների նախագահները արձանագրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն է. «Խնդրեցի Շվեյցարիայի նախագահին՝ փոխանցել հեղինակավոր այդ կառույցի գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակման հարցում»,- ասաց Սերժ Սարգսյանը։