A
A
Ի՞նչու աշխատանքից ազատվեց Էկոնոմիկայի փոխնախարարը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ փոխնախարար Կարինե Մինասյանի` աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Հայաստանի Մաքսային միությանը միանալու գործընթացի հետ, որի աշխատանքները ղեկավարում էր հենց նա: «Նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- ասաց նախարարը: Վերջինս նաեւ նշեց, որ ՄՄ աշխատանքային խումբը կղեկավարի մեկ ուրիշը՝ պատասխանատուներ կան։ «Լեզու չե՞ք գտել» հարցին Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ վաղուց»։ Ի դեպ, նախարարը չի կարծում, որ Կարինե Մինասյանը առանց աշխատանքի կմնա։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Կարինե Մինասյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր անձանցից մեկն է։