Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրիայի ժողովուրդն Ասադին չի մեղադրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
21.04.44

Բաշար ալԱսադի նախագահության օրոք Սիրիան բարգավաճել է, տնտեսական եւ մշակութային առաջխաղացում է ունեցել. այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սիրիահայ Խաչիկ Մանջիկյանը. «Մենք ընտրել ենք մեր նախագահին ու վստահում ենք նրան։ Համոզված եմ՝ 90 տոկոսը նրան է ընտրել»։ Մանջիկյանի համոզմամբ՝ Բաշար ալԱսադը պայքարում էր իր երկրի համար, եւ Սիրիայի ժողովուրդը նրան ոչնչում չի մեղադրում»։ Արեւմուտքը, ըստ նրա, ուզում էր, որ Սիրիան խեղճանա, կործանվի, բայց նրանք չհասան իրենց նպատակին. «Որովհետեւ կրկին Ասադը կընտրվի։ Նա իր ժողովրդի վստահությունը ստացած կլինի ու ինքնավստահ կլինի»։