Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ հիմա էլ անցակետ կա, այլ տիպի չի կարող լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

«Ըստ էության Սերժ Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց: Եթե այդքան տհաճ էր, ապա դա կնշանակեր՝ դիվանագիտորեն պետք էր պատասխանել»,-այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը՝ Աստանայում ընթերցված՝ Ալիեւի նամակի եւ դրան Սերժ Սարգսյանի չպատասխանելու առթիվ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այս առնչությամբ ասում է. «Ինչպիսին էլ լիներ պատասխանը, դա թերի կլիներ, քան այն, ինչ Հայաստանը տվյալ պահին արեց՝ լռությունը: Դա այն էր, ինչ մեզ անհրաժեշտ էր: Հակառակը կլիներ տղայական պահվածք: Կածում եմ՝ տվյալ դեպքում այդ տղայական կեցվածքը՝ այնտեղ հանդես գալ ու ավելի սուր պատասխան տալ, համենայնդեպս դա որևէ օգուտ չէր բերի Հայաստանին: Կարծում եմ՝ այդ լռությամբ կանխվեցին հավանական որոշակի վնասները»: Պարոն Դավթյանը շեշտեց, թե Ղազախստանը դեռ պատասխան կստանա ՀՀ-ի կողմից «հարմար պատեհ առիթի դեպքում»: Արամ Սարգսյանը մտահոգված է, թե աշխարհը Նազարբաևի հայտարարությունից հետո, ըստ էության, իմացավ, թե որն է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հարցում, իսկ Հայաստանինը՝ ոչ. «Մենք այդ ամենը դրել ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, և Նազարբաևի հայտարարությունը դրա պատասխանն էր»: Արտակ Դավթյանը շարունակում է. «Եվրասիական տնտեսական միության հիմնադրման օրն ու օրակարգը ամենևին էլ այն ձևաչափը չէր, որտեղ ԼՂ կարգավիճակի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը պիտի քննարկվեին: Այն, ինչ ընթերցեց Ղազախստանի նախագահը, ուղղված էր Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի տեղադրմանը՝ «Այժմ անցակետ կա, որը որևէ կերպ չի խոչընդոտում ԼՂՀ և ՀՀ շփումներին: Այլ տիպի անցակետ բովանդակային առումով չի կարող լինել»: